Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Եթե կա արդարություն

Եթե կա արդարություն
20.05.2016 | 09:46

«Եթե սպորտում կա արդարություն, «Աթլետիկոն» կհաղթի,- անդրադառնալով մայիսի 28-ին Միլանում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Աթլետիկո»-Մադրիդի «Ռեալ» հանդիպմանը՝ ասել է Թուրինի «Յուվենտուսի» ու Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը:- Երկու տարի առաջ նրանց բախտը չբերեց եզրափակչում: Հավատում եմ, որ սպորտում քեզ տրվում է ռևանշի հասնելու հնարավորություն: Դիմակայությունը շատ լուրջ է լինելու, քանի որ «Ռեալն» այդպիսի խաղերի մասնակցելու ավելի մեծ փորձ ունի: Ֆավորիտը «Ռեալն» է, սակայն «Աթլետիկոն» ամենաբարդ մրցակիցն է: Չեմ զարմանա, եթե Սիմեոնեի թիմը հաղթի եզրափակչում: Ինձ դուր չեկավ, թե ինչպես նրանք պարտվեցին նախորդ անգամ: Նրանց բախտն ամենևին չբերեց»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 845

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ